211652_close_icon
views-count1910 դիտում article-date 23:40 22-07-2022

Նախարար Նարեկ Մկրտչյանը այցելել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։

Վերջիններս շրջել են կենտրոնում, ծանոթացել հաստատության շենքային պայմաններին։ Տուն-ինտերնատի աշխատակազմը ներկայացրել է շահառուներին մատուցվող ծառայությունները, դեղորայքի պահպանման պայմանները, կենտրոնի խնամարկյալների զբաղվածության ապահովմանն ուղղված ծառայությունները։

Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված մի շարք հարցեր։ Ընդգծվել է վերջիններիս համար հավասար հնարավորությունների և հասարակական կյանքին լիարժեք մասնակցության ապահովման կարևորությունը։

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատում այս պահին խնամք է ստանում հոգեկան և մտավոր առողջության խնդիրներ ունեցող 448 շահառու։ Վերջիններիս տրամադրվում է կացարան, հագուստ, առաջնային բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն, պրոթեզաօրթոպեդիկ ու վերականգնողական պարագաներ և այլ մասնագիտացված ծառայություններ:

Возможно, это изображение 5 человек, люди сидят, люди стоят, в помещении и текст «mlsa.am»

Возможно, это изображение 5 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 5 человек, борода, люди стоят, в помещении и текст «mlsa.am»

Նմանատիպ նյութեր