211652_close_icon
views-count737 դիտում article-date 12:51 22-07-2022

ՄՊՀ նախագահը մասնակցել է ՄԱԱԶՀ մրցակցության հարցերով միջկառավարական խմբի նիստին՝ որպես հիմնական զեկուցող

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ժնևում մասնակցել է Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբի 20-րդ նիստին, որի շրջանակում որպես հիմնական  զեկուցող հանդես է եկել ելույթով՝ մրցակցային օրենսդրության կիրարկման վերաիմաստավորման, սոցիալական կարևոր շուկաներում կորոնավիրուսային համավարակի ազդեցության, դրանց արդյունավետ արձագանքման և տնտեսական վերականգնման մարտահրավերների թեմայով: Հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Գեղամ Գևորգյանը մասնավորապես անդրադարձել է մրցակցության օրենսդրության կիրարկման վրա համավարակի ունեցած ազդեցությանը և  ներկայացրել դրանց արձագանքելու Հայաստանի մրցակցային մարմնի փորձը  և քաղված դասերը, ինչպես նաև պատասխանել հարցերի:

Այցի ընթացքում ՄՊՀ նախագահը «Հետքովիդային շրջանում ՓՄՁ-ների վերականգնումը և մրցակցության քաղաքականությունը» ծրագրի շրջանակում նաև հանդիպում է ունեցել Քենիայի մրցակցային մարմնի գլխավոր տնօրեն Ֆրանցիս Կարյուկիի հետ:

Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները քննարկել են մրցակցության ոլորտում համագործակցությանը վերաբերող երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցեր: Մասնավորապես կողմերն անդրադարձել են առևտրային ցանցերի կողմից մատակարարներին կատարվող վճարումների հետաձգումների խնդրի լուծման  Քենիայի փորձին:

Նմանատիպ նյութեր