211652_close_icon
views-count580 դիտում article-date 11:59 22-07-2022

Արցախի ԱԻ անձնակազմը հանդիպել է հոգևորականի հետ

Հուլիսի 21-ին Արցախի ՆԳ նախարարի հոգևոր խորհրդական, նախարարության հոգևոր պատասխանատու Տեր Ներսես քահանա Ասրյանը երեկ հանդիպել է ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի անձնակազմի հետ: Հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ը։

Հոգևոր ուսուցմամբ հանդիպումն անցել է անմիջական երկխոսության մթնոլորտում, առաջնահերթություններն էլ անձնակազմին հետաքրքրող հոգևոր թեմաներն էին:

Հոգևորականն անդրադարձել է նաև Հայոց եկեղեցու խորհուրդներին և ժողովրդի շրջանում հայտնի ավանդույթներին ու դրանց նշանակությանը:

Հարկ է նշել, որ նմանօրինակ հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել և կրում են պարբերական բնույթ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր