113293 դիտում
11:09 22-07-2022
Լարված իրավիճակ Արմավիրի մարզում․ գլխավոր ճանապարհը երկկողմանի փակ է․ գյուղացիների և ոստիկանների միջև քաշքշուկ ու ձեռնամարտ է սկսվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 1 ժամից ավելի է լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։
Ճանապարհի փակման հետևանքով խցանումն անցնում է մի քանի կմ-ից։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին․ «Մեր համբերության բաժակը լցվել է, էլ տեղ չկա։ Ուր ասես, ում ասես՝ դիմել ենք, բայց ոչ մի օգուտ։ Սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն է ճռռում։ Ո՛չ էլեկտրացանցից, ո՛չ ջրմուղից մեզ չեն պատասխանում, ամիսներով մեզ խաբում են։ Դրա համար էլ դիմել ենք այս քայլին։ Թե չէ՝ մեզ հաճելի չի այս շոգին գանք, ճանապարհ փակենք։ Մեր հարցերը եթե չլուծվեց՝ մնալու ենք այստեղ ու դուրս չենք գալու։ Բավական է՝ արդեն մատների վրա մեզ պարացնում են։
1 ամիս է դիմել ենք մարզպետին՝ ոչ մի պատասխան։ Պատճառաբանում են՝ երբ քամի է լինում՝ հոսանքն անջատվում է։ Ի՞նչ քամու մասին է խոսքը, երբ 2-3 օր է՝ քամի չկա։
Բավական է, պահանջում ենք՝ մարզպետն ու Էկոնոմիկայի նախարարը թող գան ու սպառիչ պատասխանեն մեր հարցերին»։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, Մեծամորի ոստիկանապետ Սամվել Խմելյանը, Ճանապարհային ոստիկանության 2-ր սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանը, ովքեր փորձում են գյուղացիներին համոզել, որ ճամնապարհը բացեն։ Գյուղացիները հրաժարվեցին, և տեղի ունեցավ քաշքշուկ ոստիկանների և նրանց միջև։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 480+
480+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5155 դիտում
13:26 02-10-2014
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Գյումրիում. ոստիկանների և առևտրականների միջև քաշքշուկ է տեղի ունեցել
4099 դիտում
21:43 22-04-2022
Լարված իրավիճակ Ազատության հրապարակում, ոստիկանների ու քաղաքացիների միջև քաշքշուկ է տեղի ունեցել