211652_close_icon
views-count86455 դիտում article-date 18:26 21-07-2022

Վանաձորցիներն ասում էին. «30 տարի հետո ականատես ենք լինում, թե ինչպես են մեր քաղաքում սկսվել ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, իսկ ընդդիմությունը թող իզուր տեղը «շուն ու կատու չխաղա»». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Վանաձոր քաղաքում սկսվել են ասֆալտապատման աշխատանքներ։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վանաձորցիներն ասում էին. «Մեզ համար անակնկալ էր, որ արդեն մեծ թափով սկսվելլ են ասֆալապատման աշխատանքներ՝ Վանաձոր քաղաքի այնպիսի փողոցներում, որտեղ ասֆալտի էրես տեսել էինք միայն սովետական տարիներին։ 30 տարի է, կարոտ ենք մնացել որակյալ ասֆալտի։ Էլ չենք ասում, որ խոտանված ասֆալտի շատ տեղերում էլ մարդաբոյ փոսերի պատճառով ավտոմեքենաներ է, որ ջարդում ենք։ Միայն քարոզարշավների ժամանակ էինք լսում, որ թեկնածուներն ասում էին՝ ընտրվելու դեպքում մոռանալու եք ավերված ճանապարհների մասին ու հասնելու ենք նրան, որ արդարացնելու ենք ձեր հույսերը, և ունենալու ենք որակյալ ու արտաքին լուսավորմամբ ճանապարհներ, բայց 30 տարի է, հայտնի ֆիլմի հերոսի նման «դիփունքը խափում ին»։ Հիմա, վերջապես, ականատես ենք լինում, որ սկսվել է մեծ թափով ասֆալտապատում իրականացնելու գործընթացը։ Ուրախ ենք նաև, որ այդ ամենին հետևում են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, ովքեր երբեմն անակնկալ այցելում են ճանապարհաշինարարներին, տեղում ծանոթանում աշխատանքների ընթացքին։ Մնում է՝ լուծվի նաև փողոցների արտաքին լուսավորման խնդիրն ու այդ դեպքում կարող ենք վստահ ասել, որ Վանաձորում տեղաշարժ կա դբա լավը, իսկ ընդդիմությանն էլ հորդորում ենք, որ եթե այդքան շատ եք մտածում վանաձորցիների մասին, երբ քննարկվում  է Վանաձորի բյուջեի կատարողականը և վանաձորցիներիս համար դրական հարցեր լուծելու խնդիրները, ավելի լավ է, մասնակցեք էդ նիստերին, նոր հետո ձեր շունն ու կատուն խաղացեք»։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի  հարցին , թե ինչու՞ են որոշ վանաձորցիներ մերթ ընդ մերթ նշում, իբր Վանաձորում քաոս է տիրում, Ա. Փելեշյանը պատասխանեց. 

«Վանաձորում քաոս տեսնողների գլխի մեջ է քաոսը։

Ընդհակառակը, Վանաձորում ամենօրյա աշխատանքային եռուզեռ է։

Դա տեսնում է մեր ժողովուրդը, դա տեսնում են Վանաձոր այցելող բազմաթիվ հյուրերը։

Առաջիկայում մեր ժողովուրդը դեռ շատ փոփոխությոններ կտեսնի մեր քաղաքում։

Այ սա վստահեցնում եմ ձեզ»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր