211652_close_icon
views-count72052 դիտում article-date 11:58 21-07-2022

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ խաչ կոչվող թաղամասում կայանված ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Խաչ կոչվող թաղամասում, դաշտամիջյան հատվածում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջները մարել են Արտյոմ Դավթյանին պատկանող VAZ 2110 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ 

 Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։ 

Դեպքի փաստով՝ ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սեփականատեր Ա․ Դավթյանը նշված հատվածում խոտ հնձելիս նկատել է, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Ահազանգել է 9-11։ Ու մինչ օպերատիվորեն կժամանեին Մարտունու հրշեջները, նա փորձել է իր ուժերով կանխել կրակի տարածումը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սևակ Սահակյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր