211652_close_icon
views-count579 դիտում article-date 21:40 20-07-2022

Արցախի ԱԺ գիտության,կրթության,մշակույթի,երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է հրավիրվել

Հուլիսի 20-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ գիտության,կրթության,մշակույթի,երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Արցախի նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը,խորհրդարանի պաշտպանության,անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Նիստը վարում էր ԱԺ գիտության,կրթության,մշակույթի,երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:

 Օրակարգում  երկու նախագծերի քննարկում էր,օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:

Հիմնավորելով «Կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»  Արցախի Հանրապետության օրենքի նախագծի անհրաժեշտությունը՝ նախարարության պատասխանատուները շեշտել են, որ այն  բխում է  Արցախի Հանրապետության կրթության ոլորտում նախնական զինվորական պատրաստության նոր հայեցակարգի և ծրագրի ընդունումից, դրա հետ կապված զինղեկների և մասնագետների վերապատրաստող կրթական չափորոշիչներ, հայեցակարգեր, առարկայական ծրագրեր, արդիական մասնագիտական և մեթոդական գրականություն, ուսումնական միջոցներ, տեխնոլոգիաներ մշակող «Գիտաուսումնական կենտրոն»  ստեղծելու անհրաժեշտությունից։   

Նախագիծը  երրորդ անգամ է քննարկվում   ԱԺ գիտության,կրթության,մշակույթի,երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:Խորհրդարանականները լրամշակման անհրաժեշտություն են տեսնում:Պատգամավոր Մետաքսե Հակոբյանի կարծիքով էլ հարցը կարելի է կարգավորել կառավարության որոշումներով:Նա մատնանշել է,որ կոնկրետ ռազմավարության բացակայությունն է խնդիր ստեղծում :

 

 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված  է պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմանբ: Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև որակյալ կադրերի պատրաստումը և գիտության, արդյունաբերության ոլորտներում համապատասխան որակյալ մասնագետներով ապահովածությունը:

Քննարկվել են  նաև օտարերկրյա ԲՈՒՀ-երում ուսանելու  ռազմավարության,գիտամեթոդական կառույցների անհրաժեշտության ,դպրոցների նյութատեխնիկական բազան համալրելու հետ կապված հարցեր:

Որոշվել են խնդրո շուրջ քննարկումները առավել արդյունավետ դարձնելու նպատակով գործադիրի խորհրդակցություններին պատգամավորական կազմի մասնակցությունը ապահովել :

Նմանատիպ նյութեր