211652_close_icon
views-count683 դիտում article-date 22:58 20-07-2022

«Բորուսիան» կարող է ստիպված ձեռք բերել Սուարեսին՝ Ալերի հիվանդության պատճառով

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում: Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող 35-ամյա հարձակվողին առաջարկել են «Բորուսիային»:
 
Դորտմունդյան ակումբը մտադիր է մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը նոր հարձակվող գնել՝ հիմնական հարձակվող Սեբաստյան Ալերի հիվանդության պատճառով, որի մոտ ախտորոշվել է ձվարանի ուռուցք:
 
Այժմ «Բորուսիան» առջև գծի ուժեղացման մի քանի տարբերակ է դիտարկում, որոնցից մեկն էր Սուարեսն է:
 
Ուրուգվայցին վերջին երկու մրցաշրջանում հանդես էր գալիս «Ատլետիկոյում», որտեղից այս ամռանը հեռացավ՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո:

Նմանատիպ նյութեր