211652_close_icon
views-count1939 դիտում article-date 09:06 20-07-2022

Մենք կկանգնենք ուրբանիզացիոն լուրջ աղետի առաջ․ Գուրգեն Վարդանյան

Գուրգեն Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հայաստանը գնալով նմանվում է քաղաք պետության։

Հայաստանի մարդկային եւ ֆինանսական ռեսուրսի 50%-ից ավելին կենտրոնացված է Երեւան քաղաքում եւ այդ տենդենցը գնալով աճում է, Երեւանը սպունգի նման իր մեջ է քաշում շրջաններում ապրող մարդկանց եւ ֆինանսները դրանով ինքը դառնում է, Հայաստանի մաշտաբով ահռելի բետոնե հսկա, որտեղ մարդկանց քանակից ուղակի հնարվոր չէ շարժվել իսկ շրջանները դատարկվում եւ ամայանում են։

Եթե առաջիկա 1֊2 տարվա մեջ երկրի իշխանությունը ամենա բարձր մակարդաով չզբաղվի Երեւանի բեռնաթափման եւ երկրի համաչափ ուրբանիզացիայի խնդրով մենք կկանգնենք ուրբանիզացիոն լուրջ աղետի առաջ։

Նույնիսկ արժե քննարկել մայրաքաղաքը Երեւանից տեղափոխելու հարցը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր