211652_close_icon
views-count73826 դիտում article-date 18:19 19-07-2022

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. եթե պատկան մարմինները հետևություններ չանեն, մի քանի օրից ջրի պատճառով «Շահումյան գերեզմանատան» դագաղները կհայտնվեն բաց երկնքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Երևան քաղաքի բնակիչներից SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում, որ մի քանի օր է, այցելում են Երևան քաղաքի «Շահումյան գերեզմանատուն», սակայն չեն կարողանում մոտենալ իրենց հարազատների շիրիմներին։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Մի քանի օր է, առավոտյան ժամերին այցելում ենք մեր հանգուցյալների շիրիմներին, որպեսզի խնկարկում անենք, ծաղիկներ խոնարհենք, սակայն չենք կարողանում մոտենալ, քանի որ, հավանաբար, ոռոգման ջրի խողովակը վնասվել է, և ջուրն անխնա հոսում է։ Մի քանի գերեզմաններ ողողված են ջրով, ու այն աստիճան է ջուրը քայքայել հողը, որ փոսեր և ճաքեր է առաջացել, ու եթե դրա դեմ պատկան մարմինները չառնեն, ջուրը ամբողջովին կմաքրի հողաշերտը և ջրի երեսին կհայտնվեն դագաղները։ 

Առավոտյան դիմել ենք «Շահումյան գերեզմանատուն» պատասխանատուներին, որպեսզի խնդիրը կարգավորեն, սակայն՝ ոչ մի օգուտ։ Աջափնյակի թաղապետարան ենք դիմել, ասում են՝ մենք անելիք չունենք, Վեոլիա ջուր ենք դիմել, նրանք էլ են ասում՝ անելիք չունենք։ Հիմա չգիտենք՝ ում դիմենք, որպեսզի գոնե, եթե մեր մասին չեն մտածում, մտածեն հանգուցյալների մասին։ 

Պատկերացնո՞ւմ ենք, 40-42 աստիճան շոգն անգամ չի կարողանում վերացնել ջրի հետքը, որովհետև ջուրն այնպես վարար էր հոսում, որ էլ ասելու չէ։ Տեղեկացել ենք նաև, որ գերեզմանատների հսկողությունը դրված է Երևանի քաղաքապետարանի վրա»։

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ից տեղեկացրեցին, որ SHAMSHYAN.com-ի հրապարակումից անմիջապես հետո, ՀՈԱԿ-ի տնօրինությունն անհապաղ միջոցներ է ձեռնարկել խնդրի լուծման համար: Երկու ժամվա ընթացքում ջուրը ժամանակավորապես դադարեցվել է և միջոցներ են ձեռնարկվում վթարը վերացնելու ուղղությամբ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր