Ուկրաինային ռազմական օգնությու ցույց տալու՝ Արեւմուտքի խմբի նոր նիստը կկայանա հուլիսի 20-ին
Կիեւին ռազմական օգնություն ցույց տալու համակարգման՝ Արեւմուտքի երկրների կողմից ստեղծված խմբի հերթական նիստը կկայանա հուլիսի 20-ին: Այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որն ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի եւ Ալեքսեյ Ռեզնիկովի հեռախոսազույցի արդյունքների ամփոփմամբ հուլիսի 18-ին տարածել է Պենտագոնի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Թոդ Բրեսիլը, տեղեկացնում է «Արմենպրեսը»:
Նրա խոսքով՝ ռազմական գեկատեսչությունների ղեկավարները վարել են զրույց՝ քննարկելու համար նշանակված խմբի նիստի նախապատրաստման ընթացքը, որը «դաշնակիցների եւ գործընկերների հետ վիրտուալ ձեւաչափով կանցկացվի հուլիսի 20-ին»: Օսթինը եւ Ռեզնիկովը «կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի ռազմական օգնության շուրջ եւ պայմանավորվել են պահպանել» գործողությունների «սերտ համակարգումը», նշել է Բրեսիլը:
ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ կոլեկտիվ Արեւմուտքի այլ երկրներ արդեն անցկացրել են հիշյալ խմբի մի քանի նիստեր: Ինչպես ապրիլի 30-ին Սինհուա գործակալությանը տված հարցազույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՆԱՏՕ-ի երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության ավարտմանը քաղաքական համաձայնությունների միջոցով։