211652_close_icon
views-count35929 դիտում article-date 12:45 19-07-2022

Վրաերթ Երևանում․ 68-ամյա վարորդը Renault-ով վրաերթի ենթարկել 27-ամյա հետիոտնին․ վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Երևանի բնակիչ 68-ամյա Ռուբեն Հ․-ն իր վարած Renault մակնիշի ավտոմեքենայով Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Առաքել Հ․-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկների շտապօգնության թիվ 015 բրիգադին՝ նրան տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, բժիշկներն ու ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Իսպիր Աղաջանյանն ու Արման Հովսեփյանը։  Օպերատիվորեն ժամանել է նաև գումարտակի հրամանատարի  պաշտոնակատար Ալբերտ Հովհաննիսյանը։

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Վարերթի փաստով՝ Գ․ Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր