211652_close_icon
views-count1089 դիտում article-date 14:18 18-07-2022

Սեդա Գաբրիելյանը ճանաչվել է բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ամենաարժեքավոր խաղացող

Բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ամենաարժեքավոր խաղացող` MVP է ճանաչվել Հայաստանի հավաքականի խաղացող Սեդա Գաբրիելյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Ֆեդերացիան նաև հայտնել է, որ կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն 5 խաղացողների մեջ է ներառվել Հայաստանի հավաքականի խաղացող Լիա Կրումյանը:

Հայաստանի հավաքականը դիվիզիոնում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Նմանատիպ նյութեր