1603 դիտում
20:43 17-07-2022
Հայաստանի շուրջ ու ՀՀ-ում այնպիսի գործընթացներ են, որոնք որոշելու են Հայաստան պետության լինելիությունը առհասարակ. Ալեն Ղևոնդյան
Հայաստանի շուրջ ու ՀՀ-ում այնպիսի գործընթացներ են, որոնք որոշելու են Հայաստան պետության լինելիությունը առհասարակ: Սա ցավոք արդեն միտում է, որ շոշափելի տեսանելի է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
«Ուկրաինական սցենարը, ուր արդեն Ուկրաինա պետությունը բաժանվում է ՌԴ-ի ու Եվրոպացիների՝ լեհերի, ռումինների և որոշ այլ շահագրգիռ կողմերի միջև, կարող է որոշակի սրբագրումներով տեղայնացվել Հարավային Կովկասում ու հատկապես մեզ վրա:
Բոլոր այն պետությունները որոնք «հաղթելու ենք»-ի քարոզչության կրող դարձան, ամենայն հավանականությամբ որպես պետություն այլևս գոյություն չեն ունենալու. այնտեղ կարող են հաստատվել ազդեցության զոնաներ, կամ մանդատային կառավարիչներ:
Բայց սա ՀՀ-ում իրականում որևէ մեկին այլևս չի հետաքրքրում և ուրեմն այս փաստի հետ մենք՝ որպես հանրույթ, հաշտ ենք:
Հ.Գ. հասել ենք մի կետի, երբ Սյունիքում ադրբեջանցիները մեր զինվորներին փետով են ծեծում, ասում են այ ողորմելիներ եկեք ձեզ սիգարետ տանք. մերոնց զինտեխնիկայի մասին էլ չասեմ, զրո վիճակ: Թող ՊՆ-ն հերքի այս գրածս....
Իսկ եվրոպական դեսպանների ակտիվացումը Սյունիքում այն ներսից տնտեսական ու այլ ծրագրերով մաս-մաս անելու մեջ է ի հակակշիռ ՌԴ-ի ռազմական ներկայացվածության ու Իրանի հայտարարությունների:
Մեկ-մեկ մտածում ես, թե էս ամենը, որ գրում ենք, ու՞մ է պետք, չէ՞ որ մենք՝ որպես հանրույթ, արդեն հանձնվել ենք, ու սպասում ենք, որ մեր մասով վերջանական լուծումը լինի ու մենք նորից սկսենք իրար կոկորդ կրծել, որ ենթակա «պետությունում» սատրապ դառնանք սրա կամ նրա շահերի ու քմահաճույքների սպասարկում»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
07:46 08-05-2024
Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
72705 դիտում
09:11 31-10-2020
Ղազախստանը, Ղըրղզստանը և Ադրբեջանը թուրքական քաղաքական փիլիսոփայության կրողը չեն․ Ալեն Ղևոնդյան․ «ՀՀ»
Այս բաժնից
397 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
544 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
925 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ