211652_close_icon
views-count6737 դիտում article-date 14:24 17-07-2022

Արմենը ձերբակալվել էր ՌԴ-ի «դաբրոյով», բայց ՌԴ ԱԳՆ-ին հետաքրքիր չեն Արմենի և նրա նման մարդիկ. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանում՝ ցավակցություն հայտնող գրասենյա՞կ (լուսանկար)
Նիկոլական ռեժիմի հերթական զոհը դարձավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը... Վերջինիս մահվանից հետո պարզվեց, որ նա ՌԴ քաղաքացի էր...
Այն, որ ՌԴ-ն չունի արտաքին քաղաքականություն և հասցրել է ԽՍՀՄ փլուզումնից հետո թշնամանալ իր գրեթե բոլոր հարևան՝նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ, ինչպես նաև նախկին Վարշավայի պայմանագրի անդամ երկրների հետ դա՝ փաստ է, բայց որ ՌԴ-ն այնքան անճար է, որ չի կարող պաշտպանել իր ռուսամետ քարոզչությամբ աչքի ընկնող քաղաքացիներին Հայաստանի նման երկրում, որտեղ վերջիններիս բանտարկում են և "սպանում"՝ դա արդեն զավեշտալի է...
Արմեն Գրիգորյանի ձերբակալության և "սպանության" արդյունքում Ռուսաստանի առանց այդ էլ գահավիժող վարկանիշը Հայաստանում էլ ավելի կընկնի, քանի որ մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է, որ ՌԴ-ն չի կարող պաշտպանել իր քաղաքացիներին, որոնք, իդեպ, նույն Արմենի պարագայում, նաև զբաղվում էին բացահայտ պրոռուսական քարոզով...
Արմենի ձերբակալման և մահվան պահով մի քանի վարկած կարող եմ առաջ քաշել, որոնցից ոչ մեկի պարագայում ՌԴ-ն պատվով դուրս չի գալիս...
Առաջինը՝ Արմենը ձերբակալվել է ՌԴ-ի "դաբրոյով"...

Երկրորդը՝ ՌԴ-ն այնքան անճար և թույլ երկիր է, որ նրա քաղաքացուն շինծու մեղադրանքներով ձերբակալում են,իսկ Մոսկվան ծպտուն չի հանում...

Երրորդը՝ ՌԴ ԱԳՆ-ն այնքան փնթի է աշխատում, որ իրեն հետաքրքիր էլ չեն Արմենի և նրա նման մարդիկ...

Հայաստանում ՌԴ դեսպանատունն Արմենի պահով արձագանքեց միայն նրա մահվանից հետո՝ցավակցություն հայտնելով նրա մահվան պահով... Իսկ մինչ այդ երկու ամիս ինչ Արմենը գտնվում էր անազատության մեջ ՌԴ դեսպանատունը և նրա ղեկավար Կոպիրկինը ծպտուն չէին հանում...

Հետաքրքիր է, ամաչու՞մ էին իրենց քաղաքացուն պաշտպանելուց...
Իսկ պատկերացնում եք, ի՛նչ կանեին արևմտյան երկրների և ԱՄՆ դեսպանատները Երևանում, եթե ոչ միայն իրենց քաղաքացուն ՀՀ իշխանությունները շինծու և քաղաքական պատճառներով ձերբակալեին, այլև իրենց շահերը սպասարկող ՀՀ քաղաքացիներին ... Դուք պատկերացնում եք, ի՛նչ աղմուկ-աղաղակ էր բացրձանալու, ի՛նչ վայնասուն էին դնելու հասարակական ակտիվիստները...

Եթե ՌԴ-ն մտածում է, որ նիկոլական իշխանությունների հետ սիլի-բիլի անելով կպահպանի իր ազդեցությունը Հայաստանում, ապա չարաչար սխալվում է... Նիկոլ Անհողն Արմենին բանտարկելով և հետո "սպանելով" հայաստանյան հանրության մոտ ավելի մեծ հակակրանք է ստեղծում Ռուսաստանի դեմ՝ ապացուցելով, որ ՌԴ-ն ոչինչ է և ի տարբերություն արևմտյան երկրների և ԱՄՆ-ի չի կարող պաշտպանել իր քաղաքացիների անվտանգությունն ու կյանքը Հայաստանում...

Դե իսկ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս հանելու համար ընդամենը պատրվակ է պետք, որը ռուսների թշնամիները Հայաստանում, երբ անհրաժեշտ եղավ շատ արագ կստեղծեն...»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր