211652_close_icon
views-count2243 դիտում article-date 17:53 15-07-2022

«Արարատի» և «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը մահացել է 29 տարեկան հասակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

29 տարեկան հասակում մահացել է Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Ալեքսանդր Կոզլովը։

Նախնական տեղեկություններով, նրա մոտ մարզումներից հետո պոկվել է թրոմբը:

Կոզլովը «Սպարտակի» հիմնական կազմում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի (տեսանյութում) և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստը մրցաշրջանին պատրաստվում էր երկրորդ լիգայում հանդես եկող Կրասնոգորսկի «Զորկիում»:

Իր կարեիայի ընթացքում նա հանդես է եկել նաև ղազախական «Օկժետպեսում», Երևանի «Արարատում», ռուսական «Ֆակելում», «Տոսնոյում» և «Խիմկիում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր