211652_close_icon
views-count47231 դիտում article-date 15:09 14-07-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. բախվել են BMW X5-ն ու Opel-ը, կա վիրավոր, վթարի վայրից էլ 1 հոգու դանակահարված վիճակում տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրանական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, հեմոմիեմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաքաղացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Մինչ էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Հարություն Հ-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նրան դանակահարել են Ամիրյան փողոցում։ 

Արդեն տեղում ոստիկանները տաք հետքերով պարզում են, որ ժամը 01։00-ի սահմաններում Ամիրյան փողոցի 27 հասցեի դիմաց բախվել են անհայտ անձի կողմից վարած BMW X5 մակնիշի և 34-ամյա Անդրանիկ Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Opel-ի անչափահաս ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 11 ամսական Էլիաս Զ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվում է «Արաբկիր» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառություն են կատարում նույն վաշտի պարեկներ Սուրեն Ասոյանն ու Ալբերտ Ավետիսյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների  քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վ. Գրիգորյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի վարորդի ինքնությունը։ Ոստիկանության կենտրոնական բաժնում ունեն կասկածներ, որ դանակահարվածը առնչություն ունի նշված վթարի դեպքին։ 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր