211652_close_icon
views-count189405 դիտում article-date 23:03 13-07-2022

32–ամյա Եկատերինան, ով ՌԴ քաղաքացի է, դիմել է ոստիկանություն, որ անհայտ անձը Հրազդանի կիրճում մի քանի անգամ հարվածել է իր հետույքին, այդ ընթացքում երգել՝ Эх, раз, да еще раз, да еще много-много много раз

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 6-ին ոստիկանություն է ահազանգել Ռուսաստանի  քաղաքացի, 32-ամյա Եկատերինա Ս.-ն և հայտնել, որ  այդ օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն անծանոթ տղամարդը  Հրազդանի կիրճում բռնել է իր ձեռքից, ապա մի քանի անգամ ձեռքով հարվածել իր հետույքին և այդ ընթացքում երգել՝ Эх, раз, да еще раз, да еще много-много много раз.

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նշված արարքի համար հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Երևանում բնակվող 28-ամյա տղամարդուն:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նմանատիպ նյութեր