211652_close_icon
views-count19870 դիտում article-date 19:43 13-07-2022

Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի որոշ հատվածներ ականապատված են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  քիչ առաջ ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ  կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի որոշ հատվածներ ականապատել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  այս պահին օդանավակայան են ժամանում  «Զվարթնոց»  օդանավակայանի ոստիկանության բաժնի ծառայողները, պարեկային ոստիկանության Երևանի գնդի և ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
 
Այս պահին տարածքում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Արդեն ժամանել են ԱԻՆ ՓԾ 1 մարտական հաշվարկ, ԱԻՆ-ի ինժեներական ջոկատն ու կինոլոգիական խումբը:

21:45-ին օդանավակայանում իրականացվող աշխատանքներն ավարտվել են․ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր