211652_close_icon
views-count1057 դիտում article-date 20:13 13-07-2022

«Բարսելոնան» հայտարարեց հերթական տրանսֆերի մասին

«Բարսելոնան» հաստատեց, որ «Լիդսի» կիսապաշտպան Ռաֆինյան շուտով կտեղափոխվի կատալոնական ակումբը:
 
Թիմերն արդեն համաձայնեցրել են 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Գործարքն ավարտելու համար բրազիլացուն մնացել է բուժզննում անցնել:
 
Ռաֆինյայի հետ «Բարսելոնան» 5-ամյա պայմանագիր կկնքի: Նրա համար «Լիդսը» երաշխավորված կստանա 58 մլն եվրո, ևս 7 միլիոնը նախատեսված է բոնուսների տեսքով:
 
Նախորդ մրցաշրջանում Ռաֆինյան ԱՊԼ-ում մասնակցել էր 35 խաղի, դարձել 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր