211652_close_icon
views-count1318 դիտում article-date 21:44 12-07-2022

Արմեն Բաբալարյանը՝ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունունը։

54-ամյա մասնագետը մարզչական գործունեությունը սկսել 1995 թվականից: 2005-ից գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական ընտրանին: Այդ տարիների ընացքում երիտասարդ մարզիկները Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից Հայաստան են վերադարձել մի քանի տասնյակ ոսկե և այլ հարգի մեդալներով:

Արմեն Բաբալարյանը նորանշանակ պաշտոնում փոխարինել է ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Սահակյանին, ով գլխավորում էր Հայաստանի հավաքականը 2019 թվականից:

Նմանատիպ նյութեր