211652_close_icon
views-count1431 դիտում article-date 18:28 12-07-2022

Մխիթարյանը «Ինտերում» ընտրել է 22 համարի մարզաշապիկը

«Ինտերի» նորեկ, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբում հանդես կգա 22 համարի մարզաշապիկով։

Այս մասին հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ 22 համարի մարզաշապիկով Մխիթարյանը հանդես է եկել նաև ուկրաինական «Շախտյորում» և«Մանչեսթեր Յունայթեդում»

Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 2-ին պաշտոնապես ներկայացվել է որպես «Ինտերի» ֆուտբոլիստ։ Ներաձուրիները հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին հայտարարել են «Ռոմայից» հեռանալուց հետո:

Ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Նմանատիպ նյութեր