211652_close_icon
views-count689 դիտում article-date 21:34 11-07-2022

Էրիկ տեն Հագ. Ռոնալդուն չի վաճառվում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի հեռանա թիմից:
 
«Նա մեր հետ չէ անձնական խնդիրների պատճառով: Մենք այս մրցաշրջանում հույս ենք դրել Ռոնալդուի վրա. ահա և վերջ: Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ միասին աշխատելու հնարավորությանը:
 
Նա ինձ չի ասել, որ ցանկանում է հեռանալ ակումբից: Դրա մասին լուրեր կարդացել եմ, բայց՝ ինչպես ասացի արդեն, Կրիշտիանուն չի վաճառվում: Նա մեր պլանների մեջ է մտնում, մենք ցանկանում ենք միասին հաջողության հասնել:
 
Ես նրա հետ շփվել եմ մինչև այս պրոբլեմի ծագումը: Մենք զրուցել ենք, և դա շատ լավ զրույց էր», ասել է հոլանդացի մասնագետը:
 
Հիշեցնենք, որ պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չի մեկնել Թայլանդ և Ավստրալիա՝ խաղային շրջագայության: Ակումբը սպասում է, որ Ռոնալդուն թիմին կմիանա նախամրցաշրջանային փուլի ընթացքում:

Նմանատիպ նյութեր