211652_close_icon
views-count1661 դիտում article-date 22:34 10-07-2022

Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված են շատ հարցերում տեղի տալ Մոսկվայի և Բրյուսելի պահանջներին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված են շատ հարցերում տեղի տալ Մոսկվայի և Բրյուսելի պահանջներին՝ իհարկե, հընթացս փորձելով՝ ա) խուսանավել աշխարհաքաղաքական երկու կենտրոնների միջև և բ) ամեն դեպքում փորձել որոշակի դիվիդենտներ քաղել իրենց պարտադրված բանակցային օրակարգից։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Դրան զուգահեռ թե՛ Երևանը և թե՛ Բաքուն սեփական ծրագրերն ու երազանքները ունեն, որոնք, կարծես, քննարկվում են բացառապես երկկողմ շփումների ընթացքում։ Այսիքն՝ առանց միջնորդների։

Իսկ սա նշանակում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների մոսկովյան և բրյուսելյան հարթակներին զուգահեռ կայանում է նաև հայ-ադրբեջանական բանակցությունների երրորդ՝ ուղիղ շփումների ֆորմատը։

Թե որքանով են ազդում աշխարհաքաղաքական կենտրոնները Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների վրա այդ ֆորմատում, հիմա դժվար է հստակ ասել։ Բայց, որ նման ազդեցություն կա, ակնհայտ է»։

Նմանատիպ նյութեր