211652_close_icon
views-count2239 դիտում article-date 12:08 10-07-2022

Ցուցարարները Շրի Լանկայի նախագահի տանը մոտ 50 հազար դոլար են հայտնաբերել

Ցուցարարները Շրի Լանկայի նախագահի տանը հայտնաբերել և ոստիկանությանն են փոխանցել ավելի քան 17,8 մլն ռուփի (49,1 հազար դոլար)։ Տեղեկությունը հայտնում է TR-ն, վկայակոչելով GotaGoGama շարժման Twitter-ում արած գրառումը:

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցկացվել։ Նախատեսված խաղաղ երթի փոխարեն ցուցարարները ճեղքել են ոստիկանական պատնեշն ու գրավել նախագահի նստավայրը։

Ցույցերի հետևանքով տուժել է առնվազն 100 մարդ: Նախագահը հեռացել է երկրից:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր