211652_close_icon
views-count1181 դիտում article-date 16:53 09-07-2022

Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը.  խորհրդարանը արտակարգ նիստ է հրավիրել

Շրի Լանկայում հուլիսի 8-ից տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերը նոր թափ են ստանում: Ըստ վերջին լուրերի՝ ցուցարարները գրավել են երկրի նախագահի նստավայրը Կոլոմբո քաղաքում, հայտնում է Ria Novosti-ն։

Ցուցարարների ներխուժումից րոպեներ առաջ նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը լքել է նախագահական նստավայրի տարածքը:

Երկրի խորհրդարանը արտակարգ նիստ է հրավիրելու առաջիկա րոպեներին,  հայտնում է Ria Novosti-ի Տելեգրամ ալիքը:

Ըստ աղբյուրի՝ Շրի Լանկայի գործող նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը արդեն հայտարարել է, որ ինքը պատրաստ է ենթարկվել իշխող կուսակցության առաջնորդների ցանկացած որոշման:

Նմանատիպ նյութեր