211652_close_icon
views-count1691 դիտում article-date 21:25 08-07-2022

Իմ ընտանիքը նույնպես ցանկանում էր վերադառնալ Գերմանիա. Սարգիս Ադամյան

Այս շաբաթ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը տեղափոխվեց «Քյոլն»։

Ինչպես տեղեկացնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը՝ Ադամյանը 4 տարվա պայմանագիր է կնքել և արդեն այսօր կմիանա թիմի մարզումներին։ Նոր թիմում Սարգիսը կխաղա 23 համարի մարզաշապիկով, հայտնում է Armsport.am-ը:

««Քյոլն» տեղափոխվելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ես արդեն ճանաչում եմ Շտեֆեն Բաումգարտին և Քրիստիան Կելերին: Շտեֆենը նախկինում եղել է «Հանսա Ռոստոկում» որպես մարզչի օգնական, իսկ Քրիստիանին ճանաչում եմ «Ռեգենսբուրգում» անցկացրած երկու տարիներից:

Իմ ընտանիքը նույնպես ցանկանում էր վերադառնալ Գերմանիա։ Հետևաբար, ես իսկապես ուրախ եմ, որ տեղափոխությունը ստացվեց: Ես արդեն զգացել եմ այստեղի ստադիոնում տիրող անհավանական մթնոլորտը: Ես իսկապես անհամբեր սպասում եմ քաղաքին ու երկրպագուներին ճանաչելուն: Այժմ կարևոր է որքան հնարավոր է շուտ մարզավիճակ ձեռք բերել և թիմակիցներիս հետ աշխատել թիմի նպատակների ուղղությամբ»,- ասել է հայ ֆուտբոլիստը:

Նմանատիպ նյութեր