211652_close_icon
views-count831 դիտում article-date 15:18 08-07-2022

Զերծ մնացեք դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ միջնորդավորված ճնշումներին աջակցելուց. Փաստաբանը՝ ԲԴԽ անդամներին

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Այս մասին, Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Նա նաեւ նշել է. «Մի բարի խորհուրդ ԲԴԽ անդամներին՝ զերծ մնացեք դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ միջնորդավորված ճնշումներին աջակցելուց, եթե իսկապես կարևորում եք անկախ դատական համակարգի ստեղծումը։ Դատավոր Գրիգորյանն այն բացառիկ դատավորներից է, ով շատ գրագետ լինելուց բացի, նաև երկար տարիներ միայն փաստաբանական գործունեությամբ է զբաղվել և գրեթե անթերի կերպով ապահովում է մրցակցային դատավարության հիմնարար սկզբունքների իրագործումը քրեական արդարադատության գործընթացում, ինչն, անկեղծ ասած, ինձ մոտ նույնպես երբեմն բնական նյարդայնություն էր առաջացնում, երբ մեղադրանքի կողմում էի՝ դատախազի պաշտոն էի զբաղեցնում…։ Ցավոք, վերջին ժամանակահատվածում, այդ ապօրինի ճնշումների արդյունքում դատավոր Գրիգորյանը կարծես իրեն նման չլինի, ամեն դեպքում՝ ավելորդ լարվածությունը տեսանելի է։

Հիշեք, որ յուրաքանչյուր իրավական պետության դատական համակարգի ողնաշարը հենց այսպիսի պրոֆեսիոնալ դատավորները պետք է կազմեն»:

Նմանատիպ նյութեր