ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Հայաստանի պարեկային ծառայության առաջին տարեդարձը
«Շնորհավորում ենք Հայաստանի պարեկային ծառայության առաջին տարեդարձը»,-գրված է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
«ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին ժամանակակից և երկրի քաղաքացիներին լավագույնս սպասարկող ոստիկանության ձևավորման հարցում։ ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ Պարեկային ոստիկանությունն այժմ իր գործունեությունն է իրականացնում մայրաքաղաք Երևանում, Լոռու և Շիրակի մարզերում։ Այն, ի վերջո, ներդրվելու է ողջ երկրում՝ ծառայելու և պաշտպանելու Հայաստանի քաղաքացիներին»,-նշված է հաղորդագրության մեջ։