211652_close_icon
views-count1025 դիտում article-date 23:16 07-07-2022

Գաբրիել Ժեզուս. Երբ ասում ես՝ «Արսենալ», առաջինը մտքիդ գալիս է Թիերի Անրին

«Արսենալի» նորեկ Գաբրիել Ժեզուսն իր կարծիքն է հայտնել լոնդոնյան ակումբի լեգենդ Թիերի Անրիի մասին:
 
«Երբ ասում ես՝ «Արսենալ», առաջինը մտքիդ գալիս է Թիերի Անրին: Թիերին բացառիկ է, նա պատմության մեծագույն խաղացողներից մեկն է: Բայց ես չեմ ցանկանում լինել նոր Թիերի Անրի: Ես ցանկանում եմ ակումբի պատմության մեջ իմ անունը գրել:
 
Ես այստեղ եմ լինելու. 90 րոպե տուգանայինում՝ փորձելով գրավել, օգնել, ոչ միայն գոլերով, այլ նաև՝ փոխանցումներով: Գնդակ խլելով: Երբեք կանգ չառնելով: Օգնելով թիմին, օգնելով թիմակիցներին. այդ, դա ես եմ», ասել է բրազիլացին:

Նմանատիպ նյութեր