211652_close_icon
views-count1892 դիտում article-date 22:14 07-07-2022

Այլևս նման առաջնորդ չպետք է ունենանք. Նևիլը՝ Բորիս Ջոնսոնի հրաժարականի մասին

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականը:
 
«Եթե նման բան մենք այլ երկրում տեսնեինք, կմտածեինք, որ նրանք այնտեղ գժվել են: Բայց՝ ոչ մենք: Նրա պատճառով մենք միջազգային ասպարեզում խայտառակ եղանք:
 
Նախարարները քաջալերում էին նրան, աջակցում, նրա համար ստում և ստեղծել այդ հրեշին: Բոլորը, այլ ոչ միայն՝ նա», գրել է Նևիլը:
 
«Երկու տարվա քննադատությունից հետո նա հեռացավ: Մենք պետք է փոխվենք և համոզվենք, որ այլևս երբեք չենք վերադառնա նման առաջնորդին և նման քաղաքականությանը:
 
Պետք է համերաշխ հասարակությունը ստեղծել, որը հոգ կտանի մարդկանց, առողջապահության, կրթության և երկրի տնտեսության հանդեպ», նշել է նա:

Նմանատիպ նյութեր