211652_close_icon
views-count82548 դիտում article-date 15:11 07-07-2022

Գայ գյուղի բնակիչներն ասում են. «Սպիտակ արագիլները փոխարինվել են սևով, պատճառը որոշ ձկնաբուծարանների տերերն են, միայն մի քանի անգամ լողացրել ենք «Զազո» արագիլին, բայց՝ անօգուտ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչներից, ովքեր հայտնում  են, որ տևական ժամանակ է, իրենց գյուղում դեռ սովետական տարիներից բույն դրած արագիլներն ամբողջովին սևացած վիճակում են։ 

Այսօր՝ հուլիսի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Գյուղում ամիսներ շարունակ միայն կհանդիպես սևացած արագիլների, ու դրա պատճառը տարածքում գործող մի քանի ձկնաբուծարաններն են, ովքեր իրենց փնթի ու բնության նկատմամբ ոտնձգություն կատարելով՝ գետերը, հավանաբար, լցնում են իրենց ձկների մնացորդներով։ Չգիտենք՝ ում դիմենք, որ էս խնդիրը լուծեն։ Արագիլներին բռնում, լողացնում են, բայց այս սև հետքերը չի անցնում։ Արդեն անգիր գիտենք արագիլներին, անգամ անուններով գիտենք արագիլներին։ Միայն 2-3 անգամ լողացրել ենք «Զազո» արագիլին, բայց միևնույն է, նույն վիճակն է։ 

Գյուղում տեղադրված փայտե էլեկտրասյուների վրա տեղադրվել են տեղեկատու ցուցանակներ, որ նման դեպքերում զանգահարենք, բայց զանգահարում ենք՝ ոչ մի օգուտ։ Դիմել ենք նաև մի քանի բնապահպանների, բայց ոչ մի օգուտ։ Ասում են՝ մենք ոչինչ չենք կարող անել։ Եթե չեք կարող անել, էլ ինչո՞ւ եք ձեր հեռախոսահամարը ցուցանակների վրա գրել։ Էլ ինչո՞ւ եք կոչվում բնապահպաններ, եթե այս հարցում անզոր եք օգնել մեզ»։ 

Մնում է՝ Շրջակա միջավայրի նախարարությունը հետևողական լինի և պարտադրի այդ վայ ձկնաբուծարանների տերերին, որ իրենց աղբը ոչ թե լցնեն գետի մեջ, այլ մի քանի մետր հողի տակ թաղեն։ 

Երեխաներն էլ ասում էին. «Մանկապարտեզում ու դպրոցում մեզ միշտ ասում են՝ ձեզ արագիլն է բերել՝ սպիտակ, սիրուն արագիլը, բայց աչքներս բացում ենք, սև արագիլ ենք տեսնում»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր