211652_close_icon
views-count1179 դիտում article-date 14:00 07-07-2022

Հայաստանում նույնիսկ շատ քիչ ֆուտբոլի գիտակներ գիտեն Աչաջուրի թիմի և մարզադաշտի ֆանտաստիկ պատմության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում նույնիսկ շատ քիչ ֆուտբոլի գիտակներ գիտեն Աչաջուրի թիմի եւ մարզադաշտի ֆանտաստիկ պատմության մասին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Աղբալյանը:

«Մի քանի փաստ թվարկեմ․

1959 թվականին Աչաջուրի թիմը, որի կազմում խաղացել է նաեւ պապս՝ Արմիկ Աղբալյանը, դարձել է Հայաստանի գյուղական համայնքների չեմպիոն։

Թվականը չեմ կարող նշել, բայց մի անգամ նույնիսկ իրավունք է նվաճել մասնակցելու ԽՍՀՄ Բ խմբի առաջնությանը։ Այս թեմայով պապս պատմել է, որ թիմը հրաժարվեց առաջնությանը մասնակցելուց զուտ այն պատճառով, որ կոլխոզը ֆինանսական հնարավորություն չի ունեցել անձնակազմի եւ տրանսպորտի հարց լուծել։

Աչաջուրի թիմերը (տարբեր թվականներին) Հայաստանի գավաթի խաղարկություններում խաղացել են նաեւ Հրազդան մարզադաշտում։ Իսկ 1991 թվականին՝ դեռ չանկախացած խորհրդային Հայաստանի վերջին գավաթի խաղարկությունում, Հրազդան մարզադաշտում 1։2 հաշվով պարտվել են Երեւանի "Ալմաստ" թիմին։

Մերոնք խաղացել են նաեւ Թբիլիսիի "Դինամոյի" երկրորդ թիմի դեմ։
Իսկ վետերանների խաղերի ցանկն ուղղակի ֆանտաստիկ է․

Աչաջուրի մարզադաշտում, մերոնց հետ, ընկերական խաղեր են ունեցել Երեւանի "Արարատի" ոսկե սերունդը՝ Զանազանյան, Իշտոյան եւ այլն, ԽՍՀՄ վետերանների հավաքականը, Մոսկվայի վետերանների հավաքականը, Թբիլիսիի Դինամոյի վետերանները, եւ այս թիմերի կազմում են եղել ԽՍՀՄ ֆուտբոլի լեգենդները։

Աչաջրի ֆուտբոլի մարզադաշտն արդեն նոր խոտածածկ ունի։ Բայց գրեթե 70 տարվա պատմություն ունեցող էս վեհության ստեղծումը տեղի է ունեցել սպորտի երախտավոր Վաչիկ Տիգրանի Ղալթախչյանի ջանքերով։

Նա իր շուրջն է համախմբել դպրոցականներին, գյուղի աշխատող ուժին, եւ զրոյից ստեղծվել է Աչաջրի մարզադաշտը։ Սա մեր գյուղի համար կարծես սրբատեղի լինի՝ այնքան ներծծված է տասնամյակների մարզական պատմություններով։

Դիտեք Football Federation of Armenia-ի պատրաստած տեսանյութը՝ Աչաջրի մարզադաշտի մասին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր