211652_close_icon
views-count54642 դիտում article-date 22:00 06-07-2022

Ավտովթար Տավուշի մարզում. 35-ամյա վարորդը Nissan March-ով կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:10–ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Սվետլանա Գ.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Թբիլիսյան խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սվետլանա Գ.-ն օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր