211652_close_icon
views-count999 դիտում article-date 22:52 06-07-2022

Ես ՊՍԺ-ում Նեյմարի հետ կապված հստակ գաղափարներ ու ծրագիր ունեմ. Քրիստոֆեր Գալտիե

ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆեր Գալտիեն խոսել է բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ աշխատելու ցանկության մասին, հայտնում է Armsport.am-ը:

Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ լուրեր էին պտտվում, որ Նեյմարը կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից։

«Ես ցանկանում եմ, որ Նեյմարը մնա. նա համաշխարհային կարգի խաղացող է։ Աշխարհի բոլոր մարզիչներն էլ ցանկանում են, որ իրենց թիմում լինեն նրա նման բարձրակարգ խաղացողներ։

Ես ՊՍԺ-ում Նեյմարի հետ կապված հստակ գաղափարներ ու ծրագիր ունեմ»,- Գալտիեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նմանատիպ նյութեր