211652_close_icon
views-count1681 դիտում article-date 23:27 05-07-2022

Այս տարի արդեն իսկ մոտ 10․000 մարդ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

Այս տարի արդեն իսկ մոտ 10․000 մարդ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

2022 թվականի միայն առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է շուրջ 9917 դիմում։ Դա մոտ 2 անգամ ավելի շատ է 2017 և 2018 թվականների նույն ժամանակահատվածում ստացված դիմումների թվից և մոտ 3 անգամ ավելի շատ է հետպատերազմյան՝ 2021 թվականի առաջին 6 ամիսներին ստացված դիմումների թվից։

Ստորև ըստ տարեթվերի ներկայացված են առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թվերը։
2022թ․ - 9917
2021թ. - 3448
2020թ․ - 4176
2019թ․ - 6121
2018թ․ - 5716
2017թ․ - 4755

Նմանատիպ նյութեր