211652_close_icon
views-count992 դիտում article-date 23:40 05-07-2022

Դիվոկ Օրիգին՝ «Միլանի» խաղացող. պաշտոնական

«Միլանի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը ձեռք է բերել հարձակվող Դիվոկ Օրիգիին:
 
27-ամյա բելգիացին Իտալիայի չեմպիոնի շարքերը համալրեց ազատ գործակալի կարգավիճակով՝ ստորագրելով 4-ամյա պայմանագիր:
 
Հիշեցնենք, որ Օրիգին 2014-ից հանդես էր գալիս «Լիվերպուլում», սակայն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել հիմնական կազմում:
 
ԱՊԼ-ի վերջին մրցաշրջանում Օրիգին մերսիսայդցիների կազմում անցկացրել է 7 խաղ և դարձել 3 գոլի հեղինակ:
 

Նմանատիպ նյութեր