211652_close_icon
views-count1680 դիտում article-date 20:28 05-07-2022

Սարգիս Ադամյանը նորից կխաղա Բունդեսլիգայում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը տեղափոխվեց «Քյոլն»։

Ինչպես տեղեկացնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը՝ Ադամյանը 4 տարվա պայմանագիր է կնքել և արդեն այսօր կմիանա թիմի մարզումներին։ Նոր թիմում Սարգիսը կխաղա 23 համարի մարզաշապիկով։

«Բարի գալուստ Գերմանիայի ամենագեղեցիկ քաղաք, Սարգիս Ադամյան»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։

Ադամյանը «Քյոլն» տեղափոխվեց «Հոֆենհայմից»։ Բայց նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը հայ ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրեց բելգիական «Բրյուգեում»՝ թիմի հետ նվաճելով երկրի չեմպիոնությունը, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր