211652_close_icon
views-count27445 դիտում article-date 13:14 05-07-2022

Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահը:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Էլբեկի Քյարամյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»:

Նմանատիպ նյութեր