211652_close_icon
views-count774 դիտում article-date 20:06 04-07-2022

Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը 2-րդ տեղը գրավեց

ՀՀ վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ, Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում,  փայլուն հաջողության հասավ Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը:

Համանուն մրցաշարի պատմությունում  մեր երկրի ներկայացուցիչները առաջին անգամ ունեցան երեք ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալակիր:

Պատվանդանի չեմպիոնական աստիճանին կանգնեցին երևանցի  Հայկ Պապիկյանը / 70 կգ /, ազատանցի Մուշեղ Մկրտչյանը / 79 կգ / և գյումրեցի գերծանրքաշային Լյովա Գևորգյանը:

Փոխչեմպիոնի պատվին արժանացավ  արմավիրցի Հարություն Հովհաննիսյանը / 57 կգ  /, իսկ նրա թիմակից, երևանցի  Հայկ Աբրահամյանը / 61 կգ / բավարարվեց բրոնզե պարգևով: Վերջին երկու մեդալակիրները Երևանի պետական մարզական օլիմպիական քոլեջի սովորողներ են:

Մեր ազատ ոճայինները երկրորդ տեղը գրավեցին թիմային պայքարում:

Նմանատիպ նյութեր