211652_close_icon
views-count26597 դիտում article-date 18:54 04-07-2022

Ռաֆիկ Մադոյանին ճանաչողներն ի՞նչ են պատմում նրա մասին. MegaNews

 MegaNews-ը գրում է. Մամուլում վերջին շրջանում սկսեցին լուրեր տարածվել, թե 2022 թ. հունիսի 2-ին Մոսկվայում կատարված՝ Հովհաննես Ղամարյանի  սպանությունը կապված է Ռաֆիկ Մադոյանի հետ, և դա Մոսկվա կինոթատրոնի մոտ եղած դեպքի «վրեժն» է։ Հիշեցենք՝ 2021 թ․ Մոսկվա կինոթատրոնի մոտ սպանվել էր Ռաֆիկ Մադոյանի թիկապահը։ Ղամարյանի սպանությունից կարճ ժամանակ անց տելեգրամյան «Բազա» ալիքը հրապարակեց սպանության կադրերը, որոնք ստացել էր տեսանկարահանող սարքերի միջոցով։ Այդ տեսանյութում երևում էր, որ զինված տղամարդը  կրակում է Ղամարյանի մեջքին և գլխին:  Սպանության օրը՝ երեկոյան հայտնաբերվել էր սպանության մեջ կասկածվողը։  

Ռուսական մամուլում  տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ հայազգի գործարար Հովհաննես Ղամարյանի սպանության մեջ մեղադրվող անձը խոստովանել է իր մեղքը, նրան ճանաչել են նաև վկաները: Ռուսական «Գազետա»-ի հետ հարցազրույցում Հայրիկ Երվանդյանի փաստաբան Մուշեղ Հայրապետյանը մասնրամասնել էր՝ իր պաշտպանյալը պատվիրված սպանություն չի գործել։ Սպանությունը  եղել է անձնական դրդապատճառներով։ 

Այդուամենայնիվ, որոշ հայկական լրատվամիջոցներ շարունակեցին Ղամարյանի սպանությունը կապել Ռաֆիկ Մադոյանի անվան հետ՝ Մադոյանին շարունակելով կոչել «քրեական հեղինակություն»։ Վերոնշյալ թեմայի հետ կապված՝ MegaNews-ը նախորդիվ արդեն  ներկայացրել է   Ռաֆիկ Մադոյանի բացառիկ հարցազրույցը։

Քանի որ Մադոյանի հետ կապված՝ հրապարակումները շարունակվում են, ուստի MegaNews.am-ը փորձել է պարզել՝ Մադոյանի հարազատ ծննդավայր Գավառում կամ, առհասարակ, Գեղարքունիքի մարզից դուրս Ռաֆիկ Մադոյանին ճանաչող մարդիկ ի՞նչ դրվագներ կարող են պատմել Մադոյանի և նրա դավանած արժեքների մասին։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր