211652_close_icon
views-count17762 դիտում article-date 15:48 04-07-2022

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Toyota Camry-ն ու Toyota Corolla-ն, կա 6 վիրավոր, Toyota-ներից մեկն էլ բախվել է վիրավորներին օգնության հասած Nissan-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Toyota Camry և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ավագ տեսուչներ Գևորգ Եղիազարյանն ու Ռոմիկ Նազարեթյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորայր Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումից հետո Toyota Corolla-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan Tiida մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը, երբ նկատել է վթարը, կանգնել է և փորձել է օգնություն ցուցաբերել վարորդներին ու վիրավորներին, ու այդ ժամանակ էլ Toyota-ն բախվել է իր Nissan-ին։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր