211652_close_icon
views-count1070 դիտում article-date 15:00 04-07-2022

Պաշտոնական․ Գաբրիել Ժեզուսը՝ «Արսենալի» ֆուտբոլիստ

«Արսենալը» հայտարարել է բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի հետ պայմանագիր կնքելու մասին:

Նշվում է, որ «զինագործները» հարձակվողի համար «Մանչեսթեր Սիթիին» կվճարեն 45 միլիոն ֆունտ, իսկ 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը:

Ժեզուսը «Արսենալի» կազմում հանդես կգա 9 համարի մարզաշապիկով, հայտնում է Armsport.am-ը:

«Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 236 խաղում Ժեզուսը խփել է 95 գոլ և կատարել 46 գոլային փոխանցում՝ թիմի հետ նվաճելով 11 տիտղոս, այդ թվում՝ Պրեմիեր լիգայի չեմպիոնի 4 տիտղոս։

Նմանատիպ նյութեր