211652_close_icon
views-count1041 դիտում article-date 19:02 03-07-2022

Արտաքին քաղաքականության մեջ կարմիր գծերի հատումն անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել․ Դավիթ Բաբայան

Արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր են կարմիր գծերը, որոնց հատումը անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Բայց արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև պետական կառավարման ոլորտում կարմիր գծերի խստիվ պահպանում, մասնավորապես՝ պետական տարբեր կառույցների գործառութային լիազորությունների հստակ պահպանում։

Սա հատկապես կարևոր է այն երկրների համար, որոնք գտնվում են իրենց պատմության վճռորոշ փուլերում»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր