211652_close_icon
views-count673 դիտում article-date 18:28 03-07-2022

Հայի և թուրքի համատեղ գոյակցության փորձեր պատմության մեջ շատ են արվել. արդյունքում եղել է Ցեղասպանություն. Արտակ Զաքարյան

Հայի և թուրքի համատեղ գոյակցության փորձեր պատմության մեջ շատ են արվել: Արդյունքում եղել է Ցեղասպանություն, կոտորածներ, պատերազմներ, վտարումներ, սպանություններ, թալան, կեղեքում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ու հավելել.

«Մուշը, Վանը, Սասունը, էրզրումը, Արդահանը, Սարիղամիշը, Սուրմալուն, Ղարսը, Նախիջևանը, Դաշտային Արցախը և տասնյակ այլ պատմական տարածքների կորստի պատճառն այն էր, որ հայն ու թուրքը որոշել էին բարեկամություն անել` բայց հայի արյան և հայրենիքի հաշվին: արսենթորոսյանները, վիգենխաչատրյաններն ու խաչատուրսուքիասյանները թուրքի քարոզիչներ են դարձել բնականաբար շահադիտական նպատակներով:

Իսկ այդ հարցում ի՞նչ կարծիք ունի ՀՀ ՊՆ այսպես կոչված նախարարը կամ գոյություն չունեցող ԳՇ պետը, ովքեր գրեթե ամեն օր դիրքային մարտական փոխհրաձգության մեջ են նիկոլփաշինյանների, խաչատուրսուքիասյանների ու արսենթորոսյանների բարեկամների հետ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր