211652_close_icon
views-count1443 դիտում article-date 15:26 03-07-2022

Ոչ հերքում եմ, ոչ հաստատում. Արթուր Ղազինյանը` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չի մեկնաբանում իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին լուրերը: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ո΄չ հերքում, ո΄չ էլ հաստատում է մանդատը վայր դնելու մասին խոսակցությունները:

«Չեմ մեկնաբանում այս  մասին խոսակցությունները, ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում»,- ասաց նա:

Ավելի վաղ Irakanum.am-ը հայտնել էր, որ Արթուր Ղազինյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու։ Կայքի տեղեկություններով «Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում ունի նաև պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նմանատիպ նյութեր