211652_close_icon
views-count3733 դիտում article-date 14:48 03-07-2022

Երևանի դատախազին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 30-ին Երևան քաղաքի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանին շնորհել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածը, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը.

Երևան քաղաքի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասվում է նախագահի ստորագրած հրամանագրում:

Նմանատիպ նյութեր