211652_close_icon
views-count1371 դիտում article-date 14:10 03-07-2022

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է.

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու անկեղծ բարեկամությունը հուսալի հիմք են Հայաստանի և Բելառուսի միջև արգասաբեր համագործակցության ամրապնդման համար։

Ակնկալում եմ Ձեր շահագրգիռ աջակցությունը՝ հայ-բելառուսական փոխշահավետ գործընկերությունը բոլոր հեռանկարային ոլորտներում ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ։

Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

 

Նմանատիպ նյութեր