211652_close_icon
views-count1278 դիտում article-date 10:12 03-07-2022

Հուլիսի 1-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

Հուլիսի 1-3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Ջրվեժ, Զովունի, Վայոց ձորի մարզի Գետափ, Արենի, Մալիշկա և Ձորաղբյուր գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 3 շահմար, 3 սահնօձ, 3 իժ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր