211652_close_icon
views-count3737 դիտում article-date 22:10 02-07-2022

Ալիևի` բացառապես իր ներքին շուկային ուղղված ցիտատներն ու հոխորտանքը անվերջ փորձում եք լեգալիզացնել. Դավիթ Մաթևոսյան

Չի կարելի, իդիոտություն է Ալիև Իլհամի իբր քաղաքական-հաղթական տեքստերը մեր հանրությանը որպես բացառիկ հիմնավոր ու տրամաբան երևույթ մատուցել, ելնելով զուտ այն բանից, որ "մերոնց" պատասխան տեքստերը տգետ են, պարտվողական են, կամ չկան:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը:

«Հարգելի "հրապարակախոս-վերլուծաբաններ", եթե ձեր ընդդիմադիր և իշխանական "բդեշխները", նախկին ու հատկապես ներկա "արքաները" սնանկ են ու տգետ, անպատիվ են, չունեն ոգի, դա մի"թե նշանակում է որ Իլհամը, կամ իր "բդեշխներն" են որևէ բան: Մեր քաղաքական դաշտը չունի" , իմպոտե"նտ է ոգի ունեցող, գրագետ քաղաքական տեքստեր ասել, այլ միայն մի կերպ բարձրաձայնում է այն ինչ իրեն տալիս են որ կարդա": Շատ բարի:

Ուրեմն դուք եզրակացնում եք դրանից, որ Իլհամի և իր թիմի տեքստերը սեփական արտադրության են, հիմնավորվաած , կշռադատված են և արտացոլում են պատերազմի և հաջորդած իրականության իրողությունները... Դուք էլ հո իդիոտ չե"ք: Դուք, այդպիսով ամեն օր, շարունակաբար մեր հանրությանը ընկճելու, բարոյազրկելու ուղին եք բռնել , քանի որ ամեն օր պնդում եք, որ Ալիևը և Ադրբեջանը սեփական ուժերով հաղթել են ՀՀ և Արցախի բանակին ու կամավորներին, վերականգնել իրենց ազգային արժանապատվությունը, ջախջախել մեր բանակները, մեզ...

Դուք, տիկնայք ու պարոնայք, ՀՀ քաղաքացի եք, սիրում եք, պաշտում այս երկիրը, ձեզ համարում եք քաղտեխնոլոգ, վերլուծաբան կամ լրագրող , կամ եսիմ էլի ինչ, ու էդպիսի բան եք պնդում, կամ չեք պնդում, բայց ցիտատ ցիտատի ետևից բերում եք ու չեք հերքում:

Փաստորեն Ադրբեջանը ՈՉ ՄԻ ՀԱՎԵԼՅԱԼ պրապագանդայի կարիք չունի` դուք դրանով արդեն զբաղված ունեք: Եվ Ալիևի` բացառապես իր ներքին շուկային ուղղված ցիտատները, կամ իր` միջազգային խոսույթի պրոպագանդիստական դեբիլաբանություններն ու հոխորտանքը անվերջ փորձում եք լեգալիզացնել, հաստատել, օրենքի ուժի բերել մեր դաշտում:

Դուք մեր "բդեշխներից""արքաներից" որևէ բանով տարբերվում ե"ք: Դուք ո"ւմ եք ծառայում, ձեր ոգին ո"ւր է, պատվախնդրությունը որտեղ է, էլ չեմ ասում` ինտելեկտի մնացորդները որտե"ղ եք ցրիվ տվել...»:

Նմանատիպ նյութեր